factor.am: Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր 1480 խաղաղ բնակիչ է զոհվել, 2195 մարդ վիրավորվել է։ Սրանք միայն հաստատված դեպքերն են, իրական թիվը կարող է ավելի մեծ լինել։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR):
Սպանվածների թվում 61 երեխա կա։ Վիրավորների թվում՝ 100 երեխա։ Նշվում է, որ մահվան դեպքերի մեծ մասը գրանցվել է խոցման մեծ տարածք ունեցող պայթուցիկ նյութերի ու սպառազինության կիրառման հետևանքով։