Շրի Լանկայում ցույցեր են, բայց նախագահը հրաժարվում է հեռանալ

Շրի Լանկայում արդեն մի քանի շաբաթ է՝ ցույցեր են՝ տնտեսական ճգնաժամի, վառելիքի, էլեկտրաէներգիայի, սննդամթեքի, դեղորայքի և այլ ապրանքների սուր պակասի ֆոնին։ Բուժաշխատողների պնդմամբ՝ ողջ առողջապահական համակարգը վտանգված է։ Մեծ պարտքեր կուտակած երկիրը դժվարանում է ներկրման համար վճարումներ կատարել՝ արտարժույթի պակասի պատճառով։

Փողոցային ցույցերը սկսվել են մեկ ամիս առաջ և ահագնացել վերջին օրերին․ չնայած արտակարգ դրությանն ու պարետային ժամին՝ մարդիկ փողոց են դուրս գալիս՝ պահանջելով երկրի նախագահ Գոտաբայա Ռաջապակսայի հրաժարականը, գրում է Reuters-ը։

Սակայն այսօր երկրի ավտոմայուղիների նախարար Ջոնսթոն Ֆերնանդոն ասել է, որ նախագահը հրաժարական չի տալու։

«Թույլ տվեք հիշեցնել, որ նախագահի օգտին քվեարկել է 6,9 մլն մարդ։ Որպես կառավարություն՝ մենք հստակ ասում ենք, որ նախագահը ոչ մի դեպքում հրաժարական չի տալու», – ասել է նա։

Նշենք, որ Շրի Լանկայի նախագահ Գոտայաբա Ռաջապակսան երկիրը գլխավորում է 2019 թ-ից, նրա ընտանիքի մյուս անդամները բարձր պաշտոններ են զբաղեցնում կառավարությունում։

 

Նորա Վանյան

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն