Ինչ ժամկետներում ու ինչ մեխանիզմներով են կյանքի կոչվելու այն հեղափոխական փոփոխությունները, որոնց մասին վարչապետը խոսեց իր ելույթում |lragir.am|

lragir.am։ «Մենք ընդհանուր քննարկել ենք ՀՀ-ում հետագայում դատաիրավական բարեփոխումներ իրականացնելու հետ կապված հեռանկարները, փորձել ենք հասկանալ, թե ինչ խնդիրներ ունենք, ինչպես պետք է դրանք լուծենք»,- կառավարությունում անցկացված խորհրդակցությունից հետո լրագրողներին ասաց ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Նա նշեց՝ այն, որ դատաիրավական համակարգում խնդիրներ ունենք, ընդունում են բոլորը, այդ թվում՝ համակարգի ներկայացուցիչները: Դատական իշխանությունը պետք է համարժեք քայլի երկրում ընթացող ժողովրդավարական զարգացումների հետ:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ ժամկետներում ու ինչ մեխանիզմներով են կյանքի կոչվելու այն հեղափոխական փոփոխությունները, որոնց մասին վարչապետը խոսեց իր ելույթում:

«Մեխանիզմների, առանձնահատկությունների, գործիքակազմի հետ կապված, ինձ թվում է, հաջորդիվ կտեղեկացվի: Ժամկետների մասին այս պահի դրությամբ ոչինչ չեմ կարող ասել: Անցումային արդարադատության հարցով ամսի 24-ին կազմակերպվելու են հանրային լսումներ»,- պատասխանեց Վարդանյանը:

Անդրադառնալով դատարանների մուտքերը շրջափակելու ակցիային, նա ասաց, որ դա ուղղված չէ դատարանների դեմ, գործընթացն ուղղված է ցանկացած արտաքին միջամտության դեմ, որն իրականացվում է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն