Ճապոնիայում հայտարարել են Ռուսաստանից ածխի ներմուծման փուլային կրճատման մասին |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիան փուլ առ փուլ կրճատելու Է Ռուսաստանից ածխի ներմուծումը: Այդ մասին ապրիլի 8-ին հայտարարել Է Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Կոյիտի Հագիուդան։

«Մենք կրճատելու ենք ներմուծումը: Վերջին հաշվով մենք ձգտելու ենք այն բանին, որպեսզի չներմուծենք (ռուսաստանյան ածուխը)»,-նախարարը ապրիլի 7-ին ասել Է լրագրողներին:

Հագիուդան նաեւ պարզաբանել Է, որ Ճապոնիան ռուսաստանյան ածխի փոխարինող Է փնտրելու, որպեսզի նվազեցնի այդ քայլի ազդեցությունը բնակչության եւ արդյունաբերության վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով