tert.am: Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը և գլխավոր դատախազությունը համատեղ տեղեկատվություն են հրապարակել Իրանի հետ սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ապրիլի 7-ին, ժամը 21:25-ի սահմանում, Ջալիլաբադի շրջանի Սարխանլի գյուղի մոտակայքում երեք անհայտ անձ Իրանի կողմից խախտել է սահմանը:
Սահմանախախտին վնասազերծելիս հայտնաբերվել է «Կալաշնիկով» ինքնաձիգ, 24 կիլոգրամ 730 գրամ թմրամիջոց և 300 մեթադոն հաբ։