Իսրայելում չեզոքացրել են Թել Ավիվում կրակ բացած ահաբեկչին |1lurer.am|

1lurer.am: Իսրայելի իրավապահների հետ փոխհրաձգության արդյունքում ուրբաթ վաղ առավոտյան սպանվել է հինգշաբթի Թել Ավիվում ահաբեկչություն կատարած հանցագործը՝ հայտնում է Jerusalem Post-ը։

Իսրայելի անվտանգության գլխավոր ծառայության տվյալներով՝ հինգշաբթի երեկոյան Թել Ավիվի կենտրոնում հրաձգություն իրականացրած ահաբեկիչը պաղեստինցի էր: Զոհվել է երկու մարդ, 12-ը վիրավորվել է։ Հարձակումն իրականացվել է Թել Ավիվի գլխավոր փողոցներից մեկի՝ Դիզենգոֆի մի քանի հատվածում։

Առաջին կրակոցները հնչել են քաղաքի կենտրոնում գտնվող գարեջրատներից մեկում, ավելի ուշ հարձակվողը կրակ է բացել փողոցում՝ անցորդների վրա։

Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ կպատժվեն ահաբեկչին ուղղակի կամ անուղղակի աջակցած անձինք:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով