Ալիևը Էրդողանին հայտնել է Բրյուսելում կայացած հանդիպման մանրամասները |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Բրյուսելում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են հարցեր, որոնք բարձրացվել են Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի, ղեկավարների և Եվրոպական խորհրդի ղեկավարի եռակողմ հանդիպման ժամանակ։ Նրանք մտքեր են փոխանակել բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն