2022-04-08-1c1f2dea-5e87-4c8c-9e2a-ab66bb9d606b.jpg

Ռուսաստանն արտաքսել է 45 լեհ դիվանագետի

Լեհաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Մոսկվան արտաքսում է դիվանագիտական ​​և հյուպատոսական 45 աշխատակցի։ Նրանք պետք է լքեն Ռուսաստանը մինչև ապրիլի 13-ը։ Ավելի վաղ Վարշավայի խնդրանքով 45 ռուս դիվանագետ լքել էր Լեհաստանը։ Այս մասին հայտնում են BBC-ի ռուսական ծառայությունից։

ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է և՛ արտաքսման ամսաթիվը, և՛ արտաքսվողների թիվը։

«Փոխադարձության սկզբունքով Իրկուտսկում, Կալինինգրադում և Սանկտ Պետերբուրգում դեսպանատների և գլխավոր հյուպատոսությունների 45 աշխատակից հայտարարվել է «պերսոնա նոն գրատա»»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն