Եթե Հունգարիան Ռուսաստանից գազ գնի ռուբլով, դա կլինի եվրոպական պատժամիջոցների խախտում. Ֆոն դեր Լայեն |1lurer.am|

1lurer.am: Եթե Բուդապեշտը ռուսական գազի դիմաց վճարի ռուբլով, ինչը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի բացառել, դա կդիտարկվի որպես Մոսկվայի դեմ եվրոպական պատժամիջոցների խախտում։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Նա վստահեցրել է՝ քանի դեռ Բուդապեշտը նման վճարումներ չի կատարել, խնդիրներ չեն ծագի։

«Եվրամիությունը դեռ երբեք այսքան միասնական և վճռական չի եղել։ Յուրաքանչյուր անդամ երկիր պետք է մտածի՝ ուզո՞ւմ է արդյոք առաջինը խախտել այդ միասնությունը։ Կարծում եմ՝ ոչ»,- եզրափակել է Եվրահանձնաժողովի նախագահը։

Հունգարիայի նախարարների կաբինետից հայտնել են, որ ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելը չի համարվում եվրոպական պատժամիջոցների խախտում, քանի որ Բուդապեշտը և Մոսկվան գազի մատակարարման վերաբերյալ երկկողմ պայմանագիր են կնքել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով