Եվրամիությունը դադարեցրել է Ռուսաստանում և Բելառուսում գրանցված ավտոմեքենաների մուտքը |factor.am|

factor.am: Եվրամիության երկրները ապրիլի 8-ից դադարեցրել են Ռուսաստանի Դաշնությունում և Բելառուսում գրանցված ավտոտրանսպորտային միջոցների մուտքը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությունից։

Ըստ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության՝  Ռուսաստանին և Բելառուսին սահմանակից ԵՄ երկրների մաքսային ծառայությունները դադարեցրել են տրանսպորտային միջոցների ընդունումը՝ հղում անելով պատժամիջոցների հինգերորդ փաթեթին։

Նոր պատժամիջոցներն ազդել են ԵՄ տարածքով ավտոմոբիլային բեռնափոխադրումների, ներառյալ տարանցման արգելքի վրա: Այժմ ռուսական և բելառուսական համարանիշներով միջազգային տրանսպորտային միջոցները չեն կարողանա ապրանքներ տեղափոխել ԵՄ երկրների տարածքով։

Գերատեսչության տեղեկատվության համաձայն ՝ առայժմ նշված սահմանափակումները չեն տարածվում ավտոմոբիլային բեռնափոխադրումների վրա, որոնք իրականացնում են բժշկական, դեղագործական, սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի, այդ թվում՝ ցորենի, էներգակիրների, գունավոր մետաղների և պարարտանյութերի առաքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով