Ֆրանսիայում այսօր նախագահի ընտրութուններ են |tert.am|

tert.am: Ֆրանսիայում այսօր տեղի կունենա նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Երկրի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն 12 թեկնածու։

Վերջին հ արցումների համաձայն՝ երկրորդ փուլ անցնելու ավելի մեծ շանսեր ունեն գործող նախագահ Էմանուել Մակրոնն ու ծայրահեղ աջերի կուսակցություններից Մարին Լե Պենը, սակայն քվեարկության արդյունքների վրա կարող են ազդել այլ գործոններ, ինչպես օրինակ մասնակցությունը։ Չի բացառվում, որ այն ռեկորդային ցածր լինի։

Ֆրանսիացիները նախագահ են ընտրելու 5 տարվա ժամկետով։ Այն դեպքում, երբ առաջին փուլի ընթացքում թեկնածուներից ոչ մեկը չստանա ձայների 50 տոկոսից ավելին, կանցկացվի երկրորդ փուլ, սակայն Հանրապետության նախագահական ընտրություններում չի եղել դեպք, երբ ընտրությունն անցնի մեկ փուլով։

Ընտրացուցակներում ընդգրկված է 48,7 մլն ֆրանսիացի։ Այսօր Ֆրանսիայում կգործի 70 հազար ընտրատեղամաս։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով