Արցախի համայնքներում ընտրությանը մասնակցել է ընտրողների 49.35 տոկոսը

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն (համայնքի ղեկավարի), Նորշեն, Ծովատեղ, Սոս, Վարանդա (ավագանու անդամների) համայնքներում և Շահումյանի շրջանի Ակնաբերդ (ավագանու անդամների) համայնքում ընտրողների թիվը` ժամը 20.00-ի դրությամբ։

Ժամը 20:00-ին ավարտվել է քվեարկությունը և փակվել են բոլոր 6 ընտրատեղամասերը: Քվեարկության ավարտից հետո Արցախի Մարտունու և Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ընտրություններին մասնակցել է 1258 ընտրող կամ ընտրողների 49.35%:

Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի հետևյալն է.

Մարտունու շրջան

Բերդաշեն- 1052 ընտրողից 665 կամ 63.21%

Ծովատեղ – 97 ընտրողից 49 կամ 50.52%

Նորշեն – 252 ընտրողից 103 կամ 40.87%

Սոս- 756 ընտրողից 343 կամ 45.37%

Վարանդա- 70 ընտրողից 14 կամ 20.00%

Շահումյանի շրջան

Ակնաբերդ- 322 ընտրողից 84 կամ 26.09%

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն