ԵՄ-ն ռուսական 20 ավիաընկերություն է ներառել իր սև ցուցակում

Եվրամիությունը 20 ռուսական ավիաընկերություն է ներառել օդային անվտանգության իր սև ցուցակում, քանի որ դրանք չեն համապատասխանում անվտանգության միջազգային չափանիշներին, ասված է Եվրահանձնաժողովի կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Այս քայլը թելադրված է Ռուսաստանում օտարերկրյա օդանավերի հարկադիր վերագրանցմամբ, որը թույլ է տալիս շահագործել դրանք առանց թռիչքների իրականացման պիտանելիության վավեր հավաստագրերի։

«Ուզում եմ ընդգծել, որ այս որոշումը Ռուսաստանի դեմ ևս մեկ պատժամիջոց չէ։ Այն կայացվել է բացառապես տեխնիկական և անվտանգային նկատառումներով», – ասել է Եվրահանձնաժողովի տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վալեանը։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով