2022-04-13-f575289d-db92-4746-88fe-a98951cad242.jpg

Կենտրոն վարչական շրջանի մի հատվածի գազամատակարարումը կդադարեցվի

Վերատեղադրված գազատարը գործող գազատարի հետ ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 14-ին ժամը 09:00-19:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սարյան, Ֆրիկի, Կոնդի, Սիմեոն Երևանցու (Չկալովի) փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Այս մասին հայտնում են  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից՝ խնդրելով պահպանել անվտանգության կանոնները: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն