2022-09-07-deeb6ed6-c72e-4861-a766-746a202b41f3.jpg

Լիտվայի, Լատվիայի, Լեհաստանի և Էստոնիայի նախագահները «հզոր ուղերձով» Կիև կմեկնեն |tert.am|

tert.am: Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը և Լատվիայի նախագահ Էգիլս Լևիտսը մեկնում են Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ։

Այս մասին Նաուսեդան գրել է Twitter-ում չորեքշաբթի՝ ապրիլի 13-ին, գրում է korrespondent.net-ը։

«Մենք Կիև ենք մեկնում քաղաքական աջակցության և ռազմական օգնության հզոր ուղերձով: Լիտվան կշարունակի աջակցել Ուկրաինայի պայքարին իր ինքնիշխանության և ազատության համար»,- գրել է նա՝ ուկրաիներենով հավելելով «Միասին դեպի հաղթանակ»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն