Արցախի Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 14-ի երեկոյան արտահերթ նիստ կգումարի։
Այդ որոշումն ընդունվել է առավոտյան ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի եւ ԱԺ խմբակցության ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում։
Օրակարգում Ազգային ժողովի հայտարարությունն է, թե ինչ թեմայով՝ տարածված հաղորդագրության մեջ չի նշվում։
«Խորհրդակցության ընթացքում որոշվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2022 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 19:00-ին, գումարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ Ազգային ժողովի հայտարարության մասին օրակարգով»,- նշված է Արցախի ԱԺ հաղորդագրությա մեջ։