«Ցեղասպանություն» բառը պետք է սահմանեն իրավաբանները, ոչ թե քաղաքական գործիչները. Մակրոնը՝ Բայդենի հայտարարության մասին |tert.am|

tert.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France Bleu-ին տված հարցազրույցում բացատրել է իր հրաժարումն Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության գործողությունները «ցեղասպանություն» անվանելուց։

Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ «բանավոր էսկալացիան» չի օգնի դադարեցնել պատերազմը։

«Բառերը կարևոր են, և մենք բոլորս պետք է շատ զգույշ լինենք, քանի որ իմ դերն ակնհայտորեն խաղաղություն կառուցելն է, այս պատերազմը դադարեցնելը, ամեն գնով խուսափել էսկալացիայից և պաշտպանել ֆրանսիացի տղամարդկանց և կանանց», – ասել է Մակրոնը:

Ըստ նրա՝ ցեղասպանությունը պետք է որոշեն իրավաբանները, ոչ թե քաղաքական գործիչները։

«Ցեղասպանություն բառն այսօր պետք է սահմանեն իրավաբանները, ոչ թե քաղաքական գործիչները… Այն պետությունները, որոնք դա համարում են ցեղասպանություն, պետք է միջամտեն միջազգային պայմանագրերի համաձայն, ժողովուրդը դա՞ է ուզում, չեմ կարծում… Բոլորը պետք է կարողանան պահպանել սթափությունը։ Բանավոր էսկալացիան՝ առանց բոլոր հետևանքները հաշվի առնելու, Ուկրաինային չի օգնի»,–ընդգծել է քաղաքական գործիչը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով