2022-04-14-6cdb877f-f180-47c4-a214-8802b0999a7e.jpg

Հայ-շվեյցարական հարաբերությունները պահպանում են զարգացման դրական դինամիկան. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շտեֆան Կլոյցին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Շտեֆան Կլոյցին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հանդիպմանը գոհունակությամբ արձանագրվել է, որ հայ-շվեյցարական հարաբերությունները պահպանում են զարգացման դրական դինամիկան և հեռանկարային են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական կապերի խորացման համար։

Զրուցակիցները խոսել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի մասին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն