factor.am: Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր 198 երեխա է մահացել, ավելի քան 355-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վիրավորների և զոհերի թիվը դեռևս հստակեցվում է. դատախազները դեռևս ամբողջական տվյալներ չունեն պատերազմի վայրերի, օկուպացված և ազատագրված տարածքների վերաբերյալ։