Մարիուպոլում իրավիճակը կրիտիկական է․ Ուկրաինայի ծովային հետևակայինների բրիգադի հրամանատար

Ուկրաինայի ծովային հետևակայինների 36-րդ բրիգադի հրամանատար Սերգեյ Վոլինան դիմել է երկրի իշխանությանը Մարիուպոլի անհապաղ ապաարգելափակում իրականացնելու խնդրանքով՝ ռազմական, թե քաղաքական ճանապարհով, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը։

Նա նշել է, որ այսօր առավոտյան դրությամբ քաղաքում դաժան մարտեր են ընթանում, հակառակորդն ագրեսիվորեն գրոհում է, իրավիճակը կրիտիկական է։ Վոլինայի պնդմամբ՝ Մարիուպոլը կարող է փրկել կամ անհապաղ ռազմական գործողությունը, քան քաղաքական լուծումը։

«Պաշտպանները մտադիր չեն գերի հանձնվել և պատրաստ են պայքարել, սակայն իրավիճակը վատթարանում է», – ասել է զինվորականը։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն