Արցախում գազի գինը կբարձրանա. վերանայվել է «Արցախգազ»-ի՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագնային հայտը

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովն այսօր գումարել է նիստ՝ նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ: Այս մասին տեղեկացնում է հանձնաժողովը:

Օրակարգային առաջին հարցով բավարարվել է «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության՝ սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտը: Սահմանվել են «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի հետևյալ սակագները՝

Ամսական մինչև 10 000 խմ վաճառվող բնական գազի համար` 143 700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն)` աճը կազմում է  4.7 դրամ 1 խմ համար կամ 3.4%,

10 000 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար`  265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)՝ աճը կազմում է 3.9%,

գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող բնական գազի սակագինը սահմանվել է`

նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)՝ աճը կազմում է 4.4%,

ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական մինչև 10 000 խորանարդ մետր բնական գազի համար՝ 143 700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն)` աճը կազմում է 4.7 դրամ 1 խմ համար կամ 3.4%,

ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական 1 0 000 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)՝ աճը կազմում է 3.9%,

գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող կազմակերպություններին վաճառվող բնական գազի սակագինը` 233.9 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն)՝ աճը կազմում է 4.4%:

Սահմանված սակագներն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի  մայիսի 16-ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն