2022-04-16-073df8b3-cb9d-4102-bcb4-6214a8091b5c.jpg

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում է. քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացնում |news.am|

news.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս պահին Գյումրիում է:

«Համաձայն չեմ» շարժումը  բողոքի ակցիա է անցկացնում Գյումրիում:  Նրանք զգուշացնող ժապավենով, որի վրա գրված է «համաձայն չեմ» կանգնել են փողոցում եւ լուռ ակցիա են անցկացնում` իրենց դժգոհությունը հայտնելով Փաշինյնաի վարած քաղաքականությանը:

«Համաձայն չեմ երկրում տիրող իրավիճակին,  համաձայն չեմ, որ չենք կարող մեզ դրսեւորել որպես արժանապատիվ քաղաքացի եւ այս լռությանը համաձայն չենք»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նշենք, որ ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ:

«Համաձայն չեմ» շարժման համկարգող Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան լայվով հայտարարեց, որ սա շարման առաջին ակցիան է, հետագայում ավելի կոնկրետ գործողությունների կդիմեն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն