Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պնդմամբ՝ հայկական կողմը Լեռնային Ղարաբաղում խախտել է հրադադարի ռեժիմը։ Ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
«Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք է արձանագրվել։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ հանգուցալուծել է իրավիճակը», – նշել են գերատեսչությունից։