«Հայտարարում ենք անժամկետ հացադուլ»․ Նվեր Կիրակոսյանը և Արթուր Ավագյանը Ազատության հրապարակում են

Այս գիշեր պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանը գրառում է արել, որ ինքը և Արթուր Ավագյանը սկսելու են անժամկետ հացադուլ․

«Չլինելով կուսակցականապես և ֆինանսապես մոտիվացված, առանց իշխանական և կարգավիճակային շարժառիթների, որպես Անկախության սերնդի ներկայացուցիչներ՝ հայտարարում ենք անժամկետ հացադուլ և առավոտյան ժամը 09։00-ից լինելու ենք Ազատության հրապարակում։

Հացադուլի նպատակը մեր սերնդի ներկայացուցիչների ուշադրության սևեռումն է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և կոնկրետ գործնական քայլերի կատարման ուղղորդումը։

Քայլը ծայրահեղական է, ինքնաբուխ, բայց համարժեք իրավիճակին։ Այն կոչ է ծառայելու օրինակ։

Մեր լավ և ազնիվ ընկերներ, հարազատներ, բարին կամեցողներ կարող եք միանալ մեզ ցանկացած ձեր հնարավորությունների սահմանների կարգավիճակով։ Արցախում ապրում են մեզ պես և մեզնից ուժեղ մարդիկ, ընտանիքներ, երեխաներ՝ հայրենակիցներ։

Հիմա ոչինչ չանելը հավասար է ուրացման։ Կամքը ուժ է, երիտասարդությունը՝ կարգավիճակ։ Եկեք միավորենք անհրաժեշտը, որովհետև «թշնամին նույն թշնամին է…մենք էլ՝ նույն մենք»։

Այս պահին Կիրակոսյանն ու Ավագյանը Երևանի Ազատության հրապարակում են։ Նվեր Կիրակոսյանը լրագրողների հետ զրույցում խնդրեց քիչ շահարկել իր՝ պատերազմի մասնակցության փաստը՝ նշելով, որ պատերազմի մասնակցությունը իրեն բարոյական իրավունք է տալիս ունենալ դիրքորոշում, բայց այժմ իրենք ներկայանում են որպես «մտահոգության մարմնացում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն