Ռուսաստանի կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան հայտարարել է, որ ռուսական տնտեսությունը որոշ ժամանակ կարող է գոյատևել՝ պահուստների հաշվին, սակայն դրանք սահմանափակ են, գրում է ՌԲԿ-ն։
«Եվ արդեն երկրորդ եռամսյակում և երրորդի սկզբում մեզ մոտ կսկսվի կառուցվածքային վերափոխման և բիզնեսի նոր մոդելներ գտնելու փուլը», – ասել է նա։
Նաբիուլինան նշել է, որ տնտեսությունը մտնում է «պատժամիջոցների հետ կապված կառուցվածքային փոփոխությունների բարդ շրջան», պատժամիջոցները, նախևառաջ, ազդել են ֆինանսական շուկայի վրա, սակայն այժմ «կսկսեն ավելի շատ ազդել տնտեսության վրա»։ Այս փուլն, ըստ նրա, ուղեկցվելու է առանձին ապրանքների գների աճով։
Ապրիլի 7-ին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն ասել էր, որ երկրի տնտեսությանը պետք կլինի նվազագույնը կես տարի՝ վերականգնվելու և պատժամիջոցներից հետո վերակառուցվելու համար։
Նորա Վանյան