Երևանի բյուջեից գումար կհատկացվի պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող քաղաքացիների՝ մշտական բնակության վայր տեղափոխմանը |1lurer.am|

1lurer.am: Երևանի բյուջեից գումար կհատկացվի պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող քաղաքացիների՝ մշտական բնակության վայր տեղափոխմանը

Նախատեսվում է Երևան համայնքի 2022 թվականի բյուջեի եկամտային մասով ընթացիկ նպատակային հատկացումները՝ սուբվենցիաները, ավելացնել 22 միլիոն 330 հազար դրամով և այն ուղղել պատերազմի հետևանքով ժամանակավորապես ՀՀ-ում գտնվող քաղաքացիների մշտական բնակության վայր տեղափոխմանը:

Նախագիծը զեկուցվեց Երևանի ավագանու նիստի ընթացքում:

«Առաջարկում եմ Երևանի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ»,- ասաց քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:

Ավագանին կողմ քվեարկեց նախագծին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն