«5165» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը և անժամկետ պայքար սկսում |armenpress.am|

armenpress.am: «5165» կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը հայտարարել է, որ կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է գործունեությունը և համախմբվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու և Հայաստանը ճգնաժամից հանելու գաղափարի շուրջ:  

«Կոչ ենք անում բոլորին, բոլոր կուսակցություններին հետևել մեր օրինակին, որպեսզի կարողանանք հավատ և վստահություն արթնացնել մեր ժողովրդի մեջ: Սա խմբային, թիմային պայքար չէ, սա վեր է բոլոր թիմային և կուսակցական շահերից: Մենք պայքարի ենք դուրս գալիս հանուն հայրենիքի, հանուն Արցախի: Մի անձնավորեք այս պայքարը, հայրենիքի առջև յուրաքանչյուրդ ունեք ձեր պարտքը, դուրս եկեք, համախմբենք միավորվենք և հայրենիքը դուրս հանենք այս ծանրագույն վիճակից»,-  ասաց Տոնոյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով