2022-04-19-e3ace2e3-363c-4114-aa37-1059f3d39fca.jpg

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների հինգերորդ փոխանակումն է տեղի ունեցել

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև այսօր կայացել է գերիների հինգերորդ փոխանակումը, ՈւՆԻԱՆ-ի փոխանցմամբ հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։

«Այսօր մենք փոխանակել ենք 60 զինծառայողների, այդ թվում՝ 10 սպաների։ Տուն է վերադառնում նաև 16 քաղաքացիական անձ։ Ընդհանուր՝ 76 մարդ», – նշել է նա։

Գերիների նախորդ փոխանակումը տեղի էր ունեցել ապրիլի 14-ին։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն