Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ասել է, որ Ուկրաինայի հերթն է՝ ուսումնասիրելու Ռուսաստանի ներկայացրած առաջարկները, գրում է «Ինտերֆաքսի» ուկրաինական ծառայությունը։
«Ուկրաինան դեռ ստամբուլյան բանակցությունների շրջանակում հակառակ [ռուսական] կողմին է փոխանցել իր առաջարկները բանաձևային որոշումների վերաբերյալ։ Այդ թվում՝ անվտանգության երաշխիքների՝ որպես հետագայում մեր երկրի վրա չհարձակման ապահովում։ Ռուսական կողմն ուսումնասիրել է առաջարկներն ու իր հակընդդեմ դիրքորոշում է արտահայտել։ Հիմա մեր հերթն է՝ ուսումնասիրելու, համեմատելու, եզրակացություններ անելու։ Այդ թվում՝ քաղաքական-իրավաբանական բնույթի», – ասել է Պոդոլյակը։
Այսօր ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ուկրաինական կողմին փաստաթղթի նախագիծ է փոխանցվել։
Նորա Վանյան