2022-04-21-0f18ea50-6beb-40a7-970d-31bd46378a6f.jpg

Հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, երբ ավարտվեն դրա խնդիրները. Պոլիշչուկ |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, թե երբ կավարտվի Ռուսաստանի հատուկ գործողությունն Ուկրաինայում։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։

«Հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, երբ ավարտվեն դրա խնդիրները: Դրանք ներառում են Դոնբասի խաղաղ բնակչության պաշտպանությունը, Ուկրաինայի ապառազմականացումն ու ապազգայնացումը, ինչպես նաև Ռուսաստանին սպառնացող վտանգների վերացումը, որոնք սպասվում են Ուկրաինայի տարածքից՝ ՆԱՏՕ-ի անդամակցության դեպքում»,- ասել է դիվանագետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն