2022-04-21-a5ed5977-b806-4d0a-86a2-f1c8c7fe4fb8.webp

G7-ի երկրները կուժեղացնեն տնտեսական ճնշումը Ռուսաստանի նկատմամբ |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ յոթնյակի երկրները կուժեղացնեն տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա՝ կապված ուկրաինական պատերազմի հետ։ Այս մասին ասվում է G7-ի ֆինանսական գերատեսչությունների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպման արդյունքներով տարածված հայտարարությունում։

Երեկ Վաշինգտոնում կայացած նիստի մասնակիցները նաև ընդգծել են, որ G7-ը գործընկերների հետ միասին կշարունակի քայլեր ձեռնարկել՝ ուղղված «Ռուսաստանի համար այս պատերազմի արժեքը բարձրացնելուն»։

Համատեղ հայտարարությունում նշվում է նաև, որ Մեծ յոթնյակի երկրները կշարունակեն սերտ համագործակցությունը՝ ուղղված Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների իրականացմանը և դրանք շրջանցելու ցանկացած փորձի կանխմանը։

Մեծ յոթնյակի երկրները նաև ափսոսանք են հայտնել Մեծ քսանյակի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպմանը Ռուսաստանի մասնակցության համար։

Ի դեպ, աշխարհի առաջատար երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի և Եվրամիության ֆինանսների նախարարները, ինչպես նաև Ուկրաինայի ներկայացուցիչները, լքել են G20-ի փակ հանդիպումը Վաշինգտոնում ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի՝ տեսակապի միջոցով ելույթի ընթացքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն