2022-04-21-a88d337d-829f-437b-b9d9-f763568041e3.jpeg

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 6 նոր դեպք. մահ չի գրանցվել

Հայաստանում ապրիլի 21-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 6 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422805-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Վերջին մեկ օրում կատարվել է 3287 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3026628 է:

Փաստացի այս պահին բուժվում է 1984 պացիենտ, նվազել է 8-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 410517 անձ` վերջին մեկ օրում 14 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի գրանցվել. մահացածների թիվը 8622 է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն