Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը դադարեցրել են հացադուլը |tert.am|

tert.am: 44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը, որոնք 5 օր էր՝ ինչ Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ էին հայտարարել, երեկ երեկոյան տեղեկացրել են հացադուլը դադարեցնելու մասին։

Նրանք նշել են, որ իրենց առջև դրված խնդիրը համարում են լուծված։

Ավելի վաղ նրանք հայտարարել էին, որ հացադուլը կդադարեցնեն միայն այն դեպքում, երբ համարեն, որ կատարել են իրենց առջև դրված խնդիրը և հասարակությունը գիտակցում է, որ Արցախն իրոք վտանգված է, Արցախը որևէ կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում և ժամանակն է դուրս գալ փողոց և պայքարել Արցախի փրկության համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն