Ֆրանսիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը |factor.am|

factor.am: Ֆրանսիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Կիրակի օրը բացվել են ընտրատեղամասերը։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Նախագահ Էմանուել Մակրոնը և «Ազգային հանրահավաք» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը երկրորդ փուլում պայքարում են երկրորդ անգամ անընդմեջ։ 2017 թվականին Լը Պենը պարտվել է Մակրոնին։ Ընտրություններին կարող է մասնակցել մոտ 49 մլն ընտրող։

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակի ապրիլի 27-ին կամ 28-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև