Զելենսկին և Էրդողանը հեռախոսով քննարկել են ռուս-ուկրաինական բանակցությունների ընթացքը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Մարիուպոլից քաղաքացիական անձանց տարհանելու և այնտեղ արգելափակված զինվորականներին փոխանակելու անհրաժեշտության մասին, գրում է ՈւՆԻԱՆ-ը։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Պուտինի հետ նրա բանակցությունների նախաշեմին ընդգծել եմ Մարիուպոլից, մասնավորապես՝ «Ազովստալից», քաղաքացիական անձանց անհապաղ տարհանման և արգելափակված զինվորականների անհապաղ փոխանակման անհրաժեշտությունը», – ասել է Զելենսկին։

«Քննարկել ենք բանակցային գործընթացի ընթացքը, Թուրքիայի և մյուս երկրների հետ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համաձայնեցումը։ Անդրադարձել ենք Ուկրաինայի պաշտպանունակության, ինչպես նաև գլոբալ պարենային անվտանգության հետ կապված հարցերին, որը վտանգված է Սև ծովում նավարկության արգելափակման պատճառով», – նշել է նա։

Էրդողանն, իր հերթին, ասել է, որ Անկարան պատրաստ է անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել բանակցային գործընթացին և միջնորդ լինել այդ հարցում, գրում է «Անադոլուն»։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով