tert.am: Ռուսաստանի Բրյանսկ քաղաքում նավթի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայությանը հղումով, այրվում են նավթամբարներ։
«Այն, որ հրդեհ է, ԱԻՆ-ից հաստատել են։ Այն մասին, որ այրվում են նավթամբարներ, ևս հաստատում կա։ Բոլոր ծառայությունները մեկնել են դեպքի վայր», – ասված է հաղորդագրության մեջ։