Ռուսական կողմը հայտարարել է, որ հումանիտար միջանցք է բացում Մարիուպոլի «Ազովստալ» գործարանից, որպեսզի խաղաղ բնակիչները կարողանան դուրս գալ այնտեղից, գրում է «Ինտերֆաքսը»։
«Ռուսաստանի Զինված ուժերն ու Դոնեցկի ժողովրդական հանրապետության կազմավորումները 2022 թ-ի ապրիլի 25-ին (Մոսկվայի ժամանակով) 14:00-ին միակողմանի կարգով դադարեցնում են ցանկացած ռազմական գործողություններ, ստորաբաժանումները հետ են քաշվում անվտանգ հեռավորության վրա և ապահովում են նշված կարգավիճակ ունեցող քաղաքացիների ելքը նրանց իսկ ընտրած ցանկացած ուղղությամբ», – այսօր հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար Միխայիլ Միզինցևը։
Նա հայտնել է, որ ՌԴ-ն հաստատում է հումանիտար միջանցքով քաղաքացիան անձանց (աշխատանքային անձնակազմի, կանանց և երեխաների) ելքի հնարավորությունը։
«Այն դեպքում, եթե խաղաղ քաղաքացիներն, այնուամենայնիվ, մետաղագործական կոմբինատում են, մենք խստորեն պահանջում ենք Կիևի իշխանությունից՝ անհապաղ նրանց ազատ արձակելու համապատասխան հրաման տալ ազգայնական կազմավորումների հրամանատարներին», – ասել է Միզինցևը։
Նորա Վանյան