Երիտասարդները փակեցին Կոմիտասի պողոտան. այստեղ է Լեւոն Երանոսյանը |news.am|

news.am: Դաշնակցական երիտասարդները փակել են Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկը: Նրանք նստել էին փողոցում եւ վակարկում էին. «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան», «Առանց թուրքի Հայաստան»։

«Կոչ ենք անում վարորդներին կանգնեցնեն մեքենաները եւ միանան մեր պայքարին, որովհետեւ մեր պայքարը հանուն Հայաստանի եւ Արցախի է: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, մենք չենք թողնելու, որ Արցախը նվեր տան Ադրբեջանին, որ Հայաստանը դարձնեն Թուրքիայի վիլայեթ»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Այստեղ էր նաեւ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը, ով նշեց, որ ամեն ինչ ճիշտ են անում, օրինական է. «Ես միացել է պայքարին առաջին օրվանից մինչեւ հիմա»:

Ավելի ուշ մոտեցան ոստիկանները եւ բացեցին ճանապարհը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով