tert.am: Բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների հարազատները, ովքեր հավաքվել էին Շառլ Ազնավուրի հրապարակում, երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազության շենքի մոտ՝ փաստաթղթեր և ստորագրություններ հանձնելու։ Կառավարության շենքի մոտ նրանք սկսեցին վանկարկել «Նիկոլ դավաճան», «Նիկոլ մարդասպան»:
Ծնողները արյունոտ ձեռքերով շապիկներ դրեցին կառավարության աստիճաններին, ապա շարունակեցին երթը:
Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները ակցիա են իրականացնում։ Նրանք նախ հավաքվել են Շառլ Ազնավուրի հրապարակում, որից հետո երթով և «Նիկոլ մարդասպան» կոչերով շարժվել Կառավարության շենքի մոտ, իսկ այնտեղից շարժվել Դատախազություն ներկայացնելու մյուս ծնողների կողմից հավաքված փաստաթղթերը և ստորագրությունները։