Մերձդնեստրում կրկին պայթյուններ են որոտացել |azatutyun.am|

azatutyun.am: Մոլդովայից անջատված Մերձդնեստրում այսօր տեղի ունեցած երկու պայթյունները շարքից հանել են դեռ խորհրդային ժամանակներից Մերձդնեստրի գյուղերից մեկում տեղադրված ռադիոանտենաները, որոնք ռուսերենով հաղորդումներ էին վերահեռարձակում։

Մեկ օրվա մեջ սա երկրորդ միջադեպն է։ Այդ միջադեպից ժամեր առաջ Մերձդնեստրի կենտրոն Տիրասպոլում ռմբակոծվել էր պետանվտանգության շենքը։ Ինքնահռչակ հանրապետության ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ անհայտ անձինք շենքը ռմբակոծել են նռնականետից։

Այս միջադեպերը կարող են մեծացնել լարվածությունը Մերձդնեստրի շրջանում, որը սահմանակից է Ուկրաինային։ 90-ական թվականների սկզբից Մերձդնեստրում տեղակայված ռուսական զորախումբ կա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև