Արցախի Ազգային ժողովի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն Ապրիլի 27-ին  աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցում էին խմբակցություննների ղեկավարները, մշտական հանձնաժողովների նախագահները և աշխատակազմի պատասխանատուները։ Այս մասին հայտնում են Արցախի Ազգային ժողովից: 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ապրիլի 28-ին կայանալիք հերթական նիստի օրակարգի հարցերը։

Օրակարգում պարտադիր քննարկման ենթակա հարցերից ընդգրկված է ԱՀ դատախազության 2021թ գործունեության մասին հաղորդումը։

Նիստի քննարկման է ներկայացվում 11 օրենքի նախագիծ, որոնցից 2-ը՝ նախագծերի փաթեթի տեսքով։

Օրակարգում ներառված են նաև հարցեր Արցախի Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին, ինչպես նաև՝ պատգամավորների հայտարարություններ։

Խորհրդակցության ավարտին Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ վաղը՝ ապրիլի 28-ին՝ ժամը 11։00-ին, Ազգային ժողովը գումարելու է հերթական նիստ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն