Հանրապետության նախագահը քննարկում է ունեցել Շիրակի մարզային իշխանության ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում Շիրակի մարզպետարանում խորհրդակցություններ է անցկացրել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի, Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանի, Շիրակի մարզի ուժային կառույցների ղեկավարների, մարզային իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ։

Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Քննարկվել են Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակին, առկա հիմնախնդիրներին, առաջնահերթություններին և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև