Կանադայի խորհրդարանն Ուկրաինայում ՌԴ գործողությունները որակել է «ցեղասպանություն» |tert.am|

tert.am: Կանադայի խորհրդարանի Համայնքների պալատն Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության գործողությունները որակել է «ցեղասպանություն»։

«Հաշվի առնելով Վլադիմիր Պուտինի և Ռուսաստանի խորհրդարանի անդամների հրամանով զգալի քանակությամբ հստակ ապացույցները Ռուսաստանի զինված ուժերի կողմից ուկրաինացիների դեմ իրականացված սիստեմատիկ և բազմաթիվ ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների մասին՝… Կանադայի Համայնքների պալատն ընդունում է, որ Ռուսաստանի Դաշնությունը ցեղասպանություն է իրականացնում Ուկրաինայի ժողովրդի նկատմամբ,- ասվում է Կանադայի Համայնքների պալատի հայտարարության մեջ:

Դրանում նաև նշվում է, որ ռուսական ռազմական հանցագործությունները ներառում են զանգվածային վայրագություններ, ուկրաինացի խաղաղ բնակիչների դիտավորյալ սպանությունների համակարգված դեպքեր, դիակների պղծում, ուկրաինացի երեխաների հարկադիր արտաքսում, խոշտանգումներ, ֆիզիկական և հոգեբանական վնասվածքներ և բռնաբարություններ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով