tert.am: Արցախի Շուշի քաղաքում, որը 44-օրյա պատերազմի հետևանքով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, տեղի կունենա միջազգային գիտաժողով։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
««Աղդամ» ինքնաթիռով թռչում ենք Ֆուզուլիի նորակառույց օդանավակայան և մեկնում Շուշա (Շուշի-խմբ․)՝ Shusha Majlis Discussion ձևաչափով միջազգային վերլուծական կենտրոնների հետ «Հարավային Կովկասի զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողով անցկացնելու համար։ Շուշան (Շուշի-խմբ․) վերածվում է տարածաշրջանի դիվանագիտական մայրաքաղաքի»,- նշել է Հիքմեթ Հաջիևը։