Հայաստանի հանրապետությունում չպետք է լինեն այնպիսի երեւույթներ, որ մարդ մտածի, թե ինքը ինչ֊որ բան չի կարող։ Այս մասին այսօր ԳԱԱ անցկացվող «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը ՀՀ-ում» թեմայով գիտաժողովի ելույթի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ֊ում թիվ մեկ թշնամին այս մտածողությունն է, որ ավելի լավ է հարմարվենք, ամբիցիաներ չունենանք։ Սա առաջին խնդիրն է այդ թվում տնտեսության ոլորտում։
Սա այն ֆենոմենն է, որ իր հետեւից բերում է աղքատության, բերում է հուսահատության, երկրում փախեփախի մթնոլորտն է ձեւավորվում, թե միևնույնն է այստեղ հեռանկար չկա, մի բան անենք փախնենք գնանք։ Այս մտածողությունը մեր թիվ մեկ խնդիրն է։ Իսկ սրա լուծումը ֆանտաստիկայի ոլորտից չէ։
Ինչպես տեսանք ՀՀ քաղաքացիների քաղաքական վարքագծի փոփոխությունը բերեց քաղաքական հեղափոխության։ Նույն կերպ ՀՀ քաղաքացիների տնտեսական վարքագծի փոփոխությունը պիտի բերի տնտեսական փոփոխությունների։
Երեկ Հարվարդի ուղանողներին ասացի, որ մեր ռազմավարական տեսլականը հերեւյալն է՝ Հայաստանը դարձնել դրախտ տաղանդների համար, Հայաստանը դարձնել երկիր որտեղ տաղանդը զարգացնելու եւ իրացնելու անսահմանափակ հնարավորություններ կան»,-նշեց վառչապետը։
Նա նաև անդրադարձավ տնտեսական այլ թեմաների, այդ թվում չօգտագործվող հողակտորների հարցին։ Ըստ նրա՝ կառավարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի չօգտագործվող հողատարածքները հնարավոր լինի շրջանառության մեջ դնել։