ՀՀ կառավարությունն ինտենսիվ աշխատանքներ է տանում ՀՀ-ում առկա չօգտագործվող հողակտորները շրջանառության մեջ դնելու ուղղությամբ |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ինտենսիվ աշխատանքներ է տանում երկրում առկա չօգտագործվող հողակտորները շրջանառության մեջ դնելու ուղղությամբ:

Այս մասին մայիսի 21-ին Գիտությունների ազգային ակադեմիայում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա կառավարությունում շատ մեծ ինտենսիվությամբ այս խնդրի վրա աշխատում ենք, որպեսզի կարողանանք չօգտագործվող հողակտորները շրջանառության մեջ դնել:

Այստեղ ամենամեծ խնդիրը, որ պետք է լուծենք, զուտ իրավական է, որպեսզի քաղաքացիների սեփականության իրավունքների խախտումներ տեղի չունենան, և այստեղ նրանց իրավունքները լիարժեքորեն պաշտպանվեն»,- ասաց վարչապետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն