«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ են նախատեսվում․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկեց նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթը։ 

Նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի խոսքով՝ նախագծերի փաթեթով նախատեսվում են հետևյալ փոփոխությունները․ պարզեցնել աուդիտի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները հանձնաժողովին տրամադրելու ընթացակարգը, աուդիտի կազմակերպման, ինչպես կուսակցության տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա հանգամանքը պարզելու համար անհրաժեշտ տեղեկությունների ցանկը, դրանց ներկայացման ձևաթղթի սահմանված լիազորությունը վերապահել հանձնաժողովին․ «Առաջարկվում է նաև հանձնաժողովին վերապահել կուսակցության տարեկան հաշվետվության ձևը, դրա լրացման և հրապարակման կարգը, հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկը, ինչպես նաև տարեկան հաշվեվտությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնելու կարգը սահմանելու լիազորությունը»։ 

Նա նաև տեղեկացրեց, որ աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով նախատեսվում է բաց մրցույթ անցկացնել մինչև այս տարվա հուլիսի 31-ը և պետական ֆինանսավորում ստանալու իրավունք ունեցող կուսակցությունների 2021 թ․-ի տարեկան հաշվետվությունների ստուգումը իրականացնել մինչև տարվա հոկտեմբերի 31-ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով