Եվրամիությունն այս տարի ռուսական գազի երկու երրորդի փոխարինման պլան կներկայացնի

Եվրահանձնաժողովը մինչև մայիսի վերջ պլան կներկայացնի այն մասին, թե ինչպես կարող է Եվրամիությունը փոխարինել ռուսական գազի երկու երրորդը մինչև 2022 թ-ի ավարտը, հայտարարել է Եվրահանձնաժողովի էներգետիկայի հարցերով հանձնակատար Քադրի Սիմսոնը, գրում է Reuters-ը։

Եվրահանձնաժողովում ունեցած իր ելույթի ընթացքում Սիմսոնն ասել է, որ ԵՄ-ն դիմել է գազի բոլոր հիմնական մատակարարներին, որպեսզի նրանք օգնեն փոխարինել ռուսական գազն այլընտրանքով։ Այդ պլանի համաձայն՝ նախատեսվում է նաև կրճատել գազի օգտագործումը վերականգնվող էներգիայի օգտագործման կամ էներգախնայողության հաշվին։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով