Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների նոր փաթեթի մեջ մտել Է SWIFT-ից «Սբերբանկ»-ի անջատումը |armenpress.am|

armenpress.am: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Եվրախորհրդարանում պատմել է, որ Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանափակիչ միջոցների առաջարկվող վեցերորդ փաթեթը ներառում է SWIFT միջազգային միջբանկային համակարգից «Սբերբանկ»-ի անջատումը:

«Մենք, ի վերջո, SWIFT-ից անջատում ենք «Սբերբանկ»-ը»,-ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: Նաեւ, նրա խոսքով, առաջարկվում է SWIFT-ից անջատել ռուսաստանյան երկու խոշոր բանկեր: Միջոցառումների այս փաթեթի շուրջ վերջնական որոշումը պետք է ընդունեն Եվրամիության երկրները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն