2022-05-04-32766219-ac2f-4568-ab7a-f766e09b6e29.jpg

Պեսկովը ասել է՝ արդյոք ՌԴ-ն կարող է մայիսի 9-ին Ուկրաինային պատերազմ հայտարարել |tert.am|

tert.am: Հաղթանակի օրը՝ մայիսի 9-ին, Ռուսաստանում համընդհանուր մոբիլիզացիա հայտարարելու ծրագրերի մասին հրապարակումներին չպետք է հավատալ, սա անհեթեթություն է և ճիշտ չէ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ո՛չ, չարժե»,- ասել է նա՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք նման հաղորդագրություններին ականջ դնելը ճիշտ է:

«Դա ճիշտ չէ, դա անհեթեթություն է», – ընդգծել է նա։

Պատասխանելով նաև այն հարցին, թե կա՞ արդյոք մայիսի 9-ին Ուկրաինային պատերազմ հայտարարելու հնարավորություն, Պեսկովն ընդգծել է. «Դա անհեթեթություն է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն